Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՄԱԶՈՆՈՒՀԻՆ»` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ

Մշակույթ

Մարտի 10-ին ժուռնալիստի տանը ֆրանսահայ հայտնի երգահան էժենի Ալեսյանի «Ամազոնուհի» կամերային օպերայի հայաստանյան պրիմերայի կապակցությամբ տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Անրի Կյունին, գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ֆրանկ Գալին եւ հեղինակը:

Կամերային այս օպեռան հայ կին կոմպոզիտորի նմանատիպ առաջին ստեղծագործությունն է, եւ այն մեծ իրարանցում է առաջ բերել Փարիզում, որտեղ եւ կատարվել է առաջին անգամ:

Էժենի Ալեսյանը նշեց, որ «Ամազոնուհին» պայքար է մղում ազատության եւ խաղաղության համար, եւ նրա կերպարը զուգորդվում է Ժաննա դը Արկի, Ինդիրա Գանդի կերպարների հետ: Հեղինակը հայտնեց, որ բոլոր կանայք աշխարհում իրենց խնդիրները ունեն, եւ առանց կանանց դերակատարության Հայաստանը չի կարող թոթափել իր դժվարությունները:

«Ժամանակն է, որ քաղաքական հարթակի վրա կանայք ավելի մեծ դերակատարություն ունենան»,-այս միտքը որպես դեսպանի խոհեր ներկայացրեց Անրի Կյունին:

Մարտի 10-ին եւ 12-ին ժամը 19- ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի է ունենալու օպերայի պրիմերիան: