Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄՐՑՈՒՅԹԸ ՊԵՏՔ Է ԿԱՅԱՆԱ»

Քաղաքականություն

- Արդյոք «Առավոտ» հեռուստաընկերության բացումը եւ մասնավորապես Արամ Աբրահամյանի տնօրեն նշանակվելու հանգամանքը կոմպենսացնում են Ա1+-ի բացակայությունը եւ Եվրոխորհուրդը դա համարու՞մ է Ա1+-ի բացման հարցի լուծում:

- ԵԽ-ն կոնկրետ դիրքորոշում այդ հարցի առթիվ չունի:

- ԵԽԽՎ-ն իր վերջին բանաձեւում պահանջում է ազատ հաճախությունների նոր մրցույթ, իսկ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը հայտարարեց, որ ազատ հաճախականություն չկա: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում բանաձեւի պահանջի կատարումը Ամալյանի ասածի շրջանակներում:

- Հասկանում եմ այնպես, որ մրցույթը պետք է կայանա:

- Իսկ ինչպես, եթե ասում է, որ չկա ազատ հաճախականություն:

- Հասկանում եմ, որ մրցույթը պետք է կայանա հենց ազատ հաճախականության վրա: