Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ԱՆԿԱԽ ՉԵՆ

Քաղաքականություն

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանելով մեր այն հարցին, թե «այսօր քաղաքական իրավիճակից բխող որոշումներ են կայացնում դատարանները, կարո՞ղ ենք պնդել, որ ՀՀ-ում դատարաններն անկախ են», ասաց. «Ես կարծում եմ, որ Հայաստանում խոսել դատարանների անկախության մասին վաղ է: Թաքցնելու բան չկա: Այնուամենայնիվ, քայլեր արվում են այդ ուղղությամբ: Եթե մենք ունենայինք անկախ դատական համակարգ, ապա դատաիրավական բարեփոխումների մասին խոսելն աննպատակ կլիներ»:

Դավիթ Հարությունյանի կարծիքով, մեր հասարակությունն էլ շատ հաճախ չի կարողանում համակերպվել անկախ դատական իշխանության հետ:

Իսկ ոչ անկախ դատարանների գոյության հարցում խնդիրները շատ են. հանրային իրազեկման, ֆինանսական խնդիրները, դատավորների նշանակման կարգը, դատավորների կարգապահական վարույթի հարցը:

Ի դեպ, քաղաքական իրավիճակի ազդեցությունն էլ չբացառեց Դավիթ Հարությունյանը. «Քաղաքական իրավիճակը նույնիսկ ամենաանկախ դատարան ունեցող երկրի դատարանի վրա ազդում է»: