Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հասարակություն

Հարցերին պատասխանում է «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ, Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը:

- Ինչու՞ եք համարում, որ «Ա1+»-ը Եվրոդատարանում շահեկան վիճակում է:

- Այդպես եմ կարծում, որովհետեւ պալատում արդեն քննվում է մեր գանգատը վարույթ ընդունելու հարցը: Եվրոդատարանը ետ չի վերադարձրել մեր գանգատը, այլ արդեն լսումներ են տեղի ունենում, եւ գնալու են երկկողմանի բանակցություններ: Սեպտեմբերի 20-ից, ՀՀ կառավարության պատասխանից հետո, լսումներն ավելի կաշխուժանան: Կառավարության պատասխանները Եվրոդատարանը կարող է հաշվի առնել, կարող է հաշվի չառնել եւ շարունակել գործընթացը:

- Հնարավո՞ր է , որ «Ա1+»-ի գործը ընդդեմ Հայաստանի Հանրապետության լինի առաջինը, որ կլսի Եվրոդատարանը:

- Սա առաջին գործերից է, եթե չեմ սխալվում երկու-երեք գործ էլ կա, որ պալատում արդեն քննության է առնվել:

- Եթե լուծվի «Ա1+»-ի հայցի վարույթ ընդունելու հարցը, ե՞րբ կհրապարակվի վճիռը:

- Դա հավանաբար կլինի հաջորդ տարվա ընթացքում: Պալատը երկու որոշում պիտի կայացնի դեռ. մեկը` գանգատը վարույթ ընդունելու վերաբերյալ, եւ վերջնական վճիռ: