Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱ ՊԱՅՔԱՐ Է ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

Քաղաքականություն

- Շարունակելո՞ւ եք հանրահավաքային գործելաոճը:

- Մեր դիրքորոշումը § սկզբունքային հարցադրումները հայտնի են § մենք լինելու ենք հետ§ողական: Խաղաղ հանրահավաքները ընդդիմության գործունեության բաղկացուցիչ մասն են. մի§նույն ժամանակ, ընդդիմության գործողությունները չեն սահմանափակվելու միայն հանրահավաքներով § լինելու են բազմաբնույթ:

- Սերժ Սարգսյանը մեր հարցին պատասխանելով, ասաց,որ հանրահավաքներով իշխանություն վերցնել հնարավոր չի, եթե կա իշխանություն:

- Իշխանությունը ժողովրդից ստանում են, ոչ թե վերցնում, ինչը արել է այս վարչախումբը: Սակայն բռնություններով § ապօրինություններով իշխանություն պահել հնարավոր չէ:

- Այսօր շատ է խոսվում ընդդիմափոխության § երրորդ ուժի մասին: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Սկսենք նրանից, որ սա ոչ թե ընդդիմության § իշխանության պայքարն է, ինչպես փորձում են ներկայացնել, այլ հասարակության պայքարն է իր իրավունքների համար, անարդարությունների դեմ: Իսկ ինչ վերաբերում է երրորդ ուժին, ապա հասարակության վստահությունը պետք է նվաճել. արհեստական ճանապարհով, խարդավանքներով, ինչպես նա§ իրեն սպառած իշխանությունների աջակցությամբ այդ վստահությանը հնարավոր չէ հասնել:

- Ձեր կարծիքով , հասարակությանը կհաջողվի՞ գոնե այս անգամ պաշտպանել իր իրավունքներն ու տեր լինել իշխանությանը:

- Այո, մեր երկրում լինելու են դրական փոփոխություններ:

- Իշխանությունները կարծես թե չեն շտապում կատարել ԵԽ ԽՎ բանաձեւում նշված պահանջները: Եթե մինչ§ աշնանային նստաշրջան որ§է դրական տեղաշարժ չլինի, հնարավո՞ր է, որ ԵԽ ԽՎ-ում ընդդիմությունը նորից Հայաստանի «կեղտոտ սպիտակեղենը» հանի դուրս:

- Պետք չի մոռանալ, որ ԵԽ-ն § միջազգային մյուս կառույցներն այստեղ ունեն իրենց գրասենյակներն ու իրենց ներկայացուցիչները, որոնք հետ§ում են իրավիճակին § շատ լավ տիրապետում են ինֆորմացիային: Բայց նա§ իշխանությունը պետք է հետ§ություններ անի այդ բանաձ§ից, ոչ թե պրմիտիվ մակարդակով փորձի մեղքը բարդել ընդդիմության վրա:

- Հնարավոր համարո՞ւմ եք իշխանության հետ երկխոսությունը:

- Մեր մոտեցումները հստակ են. երկխոսությունը հնարավոր է, եթե իշխանությունները գործում են օրենքի դաշտում: Սահմանադրության § ԵԽ ԽՎ բանաձ§ից բխող պահանջները սակարկության առարկա լինել չեն կարող § ենթակա են անհապաղ կատարման: Երկխոսությունը հնարավոր է, եթե մենք տեսնենք գործնական քայլեր այդ ուղղությամբ: Սակայն իշխանությունների ապօրինի գործողությունները շարունակվում են: