Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ՝ ԴԵՊՔԻ ՎԱՅՐ

Քաղաքականություն

Արդեն մեկ ամսից ավելի մեկուսարանում գտնվող «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին ձերբակալելու § բերման ենթարկելու որոշման մեջ գրված է, որ նա ձերբակալվել է հանցագործության պահին դեպքի վայրում:

Իրականում բազմաթիվ վկաների ներկայությամբ նա ձերբակալվել է «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում, սեղանի մոտ նստած զրուցելու պահին:

Ստացվում է, որ Հայաստանում քաղաքական կուսակցության գրասենյակը համարվում է դեպքի վայր, իսկ զրուցելը՝ հանցագործություն:

Վաղարշակ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Ձերբակալությունը անհիմն է, հատկապես, երբ կուսակցությունը իր գրասենյակով, արգելված չի, նրա քաղաքական գործունեությունը օրինական է, կուսակցությունը արդարադատության նախարարությունում գրանցված է, եւ կուսակցությունում իրավապահների կատարված գործողությունները, այդ թվում ձերբակալությունը, կարելի է մեկնաբանել որպես ոչ օրինական»:

Իսկ Վաղարշակ Հարությունյանը շարունակում է հրաժարվել ցուցմունքներ տալուց, քանի որ մեղադրանքը որոշակիացված չի:

Նա քննիչին ասել է, որ թող հստակեցվի մեղադրանքը, թե հատկապես որ գործողությունների համար է իրեն առաջադրված մեղադրանք քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, որից հետո ինքը պատրաստ է ցուցմունք տալ:

Ըստ նրա պաշտպանի մեղադրանքն օրենքի պահանջներին համապատասխան չի ներկայացվում, որովհետ§ դրա համար անհրաժեշտ հիմքեր նախաքննական մարմինը չունի: «Այստեղ կա նա§ անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում. նախաքննական մարմինը առանց մեղադրանքը որոշակիորեն ներկայացնելու, պահանջում է իմ պաշտպանյալից ապացուցել իր անմեղությունը»:

Ռոբերտ Գրիգորյանը ուշադրություն է հրավիրում նա§ այն փաստի վրա, որ առաջադրված մեղադրանքից բխում է, թե հանցագործության սուբյեկտը՝ կատարող անձը, ոչ թե անձ է, այլ կոլեգիալ մարմին /որոշման համաձայն, «Հանրապետություն», «Ազգային միաբանություն» կուսակցությունները § «Արդարություն» դաշինքի մյուս կուսակցությունները՝ իրենց քաղաքական գործունեությամբ/:

Մինչդեռ նույն որոշմամբ, այդ կազմակերպությունների քաղաքական գործունեությունը վերագրվել է նրանց քաղաքական խորհուրդների առանձին անդամների, մասնավորապես Վաղարշակ Հարությունյանին:

Այսինքն, Վաղարշակ Հարությունյանին վերագրվող գործողությունները տարանջատված չեն այդ կազմակերպությունների քաղաքական գործունեությունից:

Փաստորեն, այսօր Վաղարշակ Հարությունյանին, § ոչ միայն նրան, անհեթեթ «մեղադրանքներով» իշխանությունը պահում է պատանդի կարգավիճակում:

Ռոբերտ Գրիգորյանը դիմել է վճռաբեկ դատարան՝ առաջին ատյանի որոշումը բեկանելու պահանջով, ապա նա§ դատախազին՝ քննիչի որոշումը՝ Վաղարշակ Հարությունյանին որպես մեղադրայլ ներգրավելու մասին, վերացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու § կալանքից ազատ արձակելու պահանջով: