Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽԱՉՔԱՐ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Մշակույթ


2.5 մետր բարձրությամբ եւ մոտ հազար կիլոգրամանոց բազալտե 13-րդ դարի հայկական խաչքար է ցուցադրվում Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի, Բյուզանդական արվեստի բաժնի «Մերի եւ Մայքլ Ջահարիս» սրահում:


Խաչքարը պատրաստվել է Լոռիում: Տեղադրման հարցում մեծ օժանդակություն է ցուցաբերել Հակոբ Գեւորգյանի անվան հիմնադրամը/ ԱՄՆ/: Խաչքարը անսահմանափակ ժամանակով Մետրոպոլիտեն թանգարանին է նվիրել Երեւանի Պատմության թանգարանը: Խաչքարի ընտրության եւ տեղադրման աշխատանքները վերահսկել է վերը նշված ցուցասրահի վարիչ Հելնն Էվանսը: Խաչքարի կողքին ցուցադրված են նաեւ Հայկական մանրանկարչության բաղմաթիվ աշխատանքներ եւ տարբեր դարերի հայկական մետաղադրամներ:


Ռոբերտ Կարապետյան


Նյու Յորք/ լուսանկարը` հեղինակի