A
A
ՋՈՐՋ ՀԱԿՈԲՅԱՆ։« ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ Է ՊԵՏՔ ՀԱՍՆԵԼ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ»
Աջակցիր «Ա1+»-ինՍոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության Շիրակի «Արագած» մասնաճյուղը հիմնավորվել է վերջերս։ Երդման արարողակարգով այսօր կուսակցության շարքերը համալրեց 115 անդամ։ Կուսակցությունը հայ իրականության մեջ առաջին քաղաքական կուսակցությունն է` 1887-ին հիմնավորված։
Բեյրութի համահնչակյան կենտրոնի ատենապետ Պետրոս Սիմոնյանի խոսքերով, սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության նպատակը երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն է, ոչ թե ներկայիս իշխանությունների դեմ պայքարելն ու իշխանության գալը: Իսկ ատենապետ Ջորջ Հակոբյանի կարծիքով, սահմանդրական ճանապարհով է պետք հասնել իշխանափոխության։