Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՈՐՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ

Մարզեր

Լոռու մարզի Լորուտ գյուղի դպրոցում սովորում են 220 աշակերտ: Այստեղ են հաճախում նաեւ հարեւան գյուղերի 9-րդ եւ 10-րդ դասարանցիները:

Դպրոցն ունի վերանորոգման կարիք. առաջնային խնդիր է դահլիճի հատակը փոխելը եւ լուսամուտների ապակիների հարցը:

Դպրոցը չունի անգլերենի ուսուցիչ: Գյուղում կա ուսուցչի տուն, որը կարիք ունի հիմնական վերանորոգման, այն կարող է ծառայել շրջակա գյուղերից դպրոց հաճախող աշակերտների համար որպես հանրակացարան: Գյուղը գազաֆիկացված է եւ կարելի է դպրոցի ջեռուցումը կազմակերպել համապատասխան համակարգ ստեղծելուց հետո: