Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻ ԿՏՈՐ ՉՈՐ ՀԱՑ, ԷՆ ԷԼ ԵՐԿՆՔԻՑ ԿԱԽՎԱԾ

Մարզեր

«Վարձակալական հողերը մարդիկ կցանեն, փողը չեն տա` չունենալու պատճառով», ասում է Շիրակի գյուղերից մեկի գյուղապետ Խորեն Հարությունյանը: Գյուղացին չի կարողանում ոռոգել իր հողը: Շատերը առանց ջրելու քաղում են, ցածր բերք ստանում, ինչին նպաստում է նաեւ կարկտահարությունը:

Ժամանակին հացահատիկի սերմի արտադրությամբ հայտնի գյուղի բնակիչները այսօր ստիպված են հաց գնել: Վատթար սոցիալ-տնտեսական պայմանները ստիպում են նրանց մեկնել արտագնա աշխատանքների:

Գյուղում այսօրվա դրությամբ կա 250 ընտանիք, որոնցից 150-ը 88 թվականի երկրաշարժից հետո մինչեւ այսօր բնակվում են տնակներում: Իսկ պետության կողմից կառուցած միակ շինությունը գյուղի դպրոցն է, որը սակայն մինչեւ օրս շահագործման չի հանձնվել: