Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ժԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԳՈՐԾԱՐԱՆ

Պաշտոնական

Այսօր վերաբացվել է «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ին պատկանող գործարանը, որը կարտադրի զինամթերք:

Արարողությանը մասնակցել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը:

«Նեյտրոն» ՓԲԸ-ի եւ «Բագավան» ՓԲԸ-ի մասնավորեցման ծրագրի շրջանակներում «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ն 2007թ. ապրիլից սկսած իրականացրել է լայնածավալ շինարարական եւ վերանորոգման աշխատանքներ` կատարելով ընդհանուր առմամբ 4,7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում:

1968 թ հիմնադրված «Նեյտրոն» ընկերությունը գործունեություն է ծավալել մինչեւ 2005թ. հունվար ամիսը: Ձեռնարկության կանգ առնելուց հետո, վարչական եւ արտադրական տարածքների մեծամասնությունը քայքայվել էր եւ ուներ կապիտալ վերանորոգման կարիք:

Շինարարական աշխատանքներին զուգահեռ իրականացվել են առկա հաստոցների կապիտալ վերանորոգման, կարգավորման եւ տեխնոլոգիական գործընթացներին համապատասխան դրանց տեղափոխման ու տեղակայման աշխատանքները` ստեղծելով պարկուճի, գնդակի եւ հավաքման ամբողջական արտադրություններ:

«Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ի կողմից կարճ ժամանակահատվածում վերանորոգվել եւ կարգավորվել են երեք հոսքային գծերի շղթաներ` ձեռնարկությունում կենտրոնացնելով ամբողջ արտադրական շրջափուլը:

Միաժամանակ, արդիականացվել եւ գործարկվել է ընկերության գործիքաշինական արտադրամասը, որը կապահովի անհրաժեշտ գործիքների մատակարարումը: Տեխնոլոգիաների եւ սարքավորումների արդիականացման ու համալրման նպատակով, «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ն պլանավորում է մոտակա երկու-երեք ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներկրել ընդհանուր առմամբ մոտ 22 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հոսքային շղթաներ, որո