Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԱՏ ԼԻՆԻ, ՔԻՉ ՉԼԻՆԻ

Քաղաքականություն

Արաբկիրի թաղապետի թեկնածու Հովհաննես Շահինյանի վստահված անձանցից մեկն այսօր ընտրության էր գնացել միանգամից ինն անձնագրով : Սակայն վերջինիս չի հաջողվել 7/22 ընտրատարածքում քվեարկել Գյուլբեկյան 26ա շենքի բնակիչների փոխարեն: Նույնիսկ պարզվել է, որ այդ բնակիչների անունները ընտրացուցակներում բացակայում են:
«Անձնագրերը չվերցրի, չուզեցի բնակիչներին վատություն անել»,- ասում է 7/22 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Անահիտ Համբարձումյանը:

Քիչ հետո տեղամաս են ներկայացել այդ բնակիչները` Արաբկիրի ԸԸՀ-ից տրված մի տեղեկանքով: ԸԸՀ-ն թույլատրել էր նրանց մասնակցել ընտրություններին: Սակայն տեղեկանքում բնակիչների հասցեն նշված չէր, ուստի ընտրել նրանց այդպես էլ չթույլատրվեց:
Ի դեպ, Արաբկիրի թաղապետի թեկնածուի վստահված անձը այդպես էլ չընդունեց, որ ինքը օրինախախտում է արել: «Ես աջակցում եմ բնակիչներին` իրենց քաղաքացիական պարտքը կատարել»,- հայտարարում էր նա: