Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿ ԹԵ ԵՐԿՈ՞Ւ...

Քաղաքականություն

Այսօր առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում արդեն ստացվել է առաջին ահազանգը տեղական ինքնակառավարման մարմինների եւ ավագանու ընտրությունների ժամանակ թույլ տրվող անախորժությունների մասին:

Կենտրոն համայնքի տեղամասային ընտրատարածքներից մեկում (15/45) թաղապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի վստահված անձ Ռոբերտ Սինոյանը բողոքում է, որ իրեն խանգարում են կատարել իր պարտականնությունները, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն իրեն դուրս է հրավիրել ընտրական սենյակից, ինչպես նաեւ թույլ են տրվել «Ընտրական օրենսգրքի» այլ խախտումներ:

Դեպքի կապակցությամբ արդեն կազմվել է արձանագրություն, բողոքի հետքերով տեղամաս էր այցելել Մարզային Ընտրական Հանձնաժողովի ներկայացուցիչը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ստեփան Գրիգորյանը ` վստահված անձին սենյակից դուրս հրավիրելու իր որոշումը բացատրում է նրանով, որ ընտրական սենյակում գտնվում էր նույն թեկնածուի մեկ այլ վստահված անձ: Ստեփան Գրիգորյանը մեկնաբանելով փոփոխված «Ընտրական օրենսգիրքը» մեջբերում է, որ ընտրատարածքներում յուրաքանչյուր թեկնածուի իրավունք ունի ներկայացնել մեկական վստահված անձ: Սենյակից դուրս հրավիրված վստահված անձն էլ իր հերթին մեկնաբանելով նույն օրենքի մյուս կետերը փորձում է ապացուցել, որ ընտրատարածքում կարող են գտվել թեկնածուի երկուական վստահված անձ, ինչպես դա եղել է նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն իրավունք չունի ինքնակամ որոշումներ ընդունել:

Ի դեպ, Կենրոնական Ընտրական Հանձնաժողովից տեղեկացանք , որ «Ընտրական օրենսգիրքն» իրոք պահանջում է , որ ընտրատարածքներում թեկնածուներն ունենան մեկական վստահված անձ:
Այնուամենայնիվ Արարատ Զուրաբյանի վստահված անձը պատրաստվում է բողոքարկել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի որոշումը: