Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀՈՒՇԱԳԻՐԸ

Քաղաքականություն

«Նախատեսվող հուշագրի բուն սկզբունքներին կողմ ենք, որեւէ կասկած չի կարող լինել։ Հուշագրի նախագիծը դեռեւս պատրաստ չէ եւ մեծ աշախատանք կա կատարելու։ Պետք է փորձենք միասին աշխատել»,- ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՅԴի կողմից նախաձեռնած միջկուսակցական հանդիպումների արդյունքում ստորագրվելիք հուշագրի կապակցությամբ։

ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում» հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած հանդիպումից հետո նա հայտարարեց, որ միջկուսակցական այս հանդիպումների շարքը անվերապեհորեն շատ օգտակար է, սակայն մեծ ջանքեր են պահանջվելու բոլոր կուսակցություններից, որպեսզի այս նախաձեռնած գործընթացի հիմքում դրված նպատակները իրականություն դառնան։

Այսօր դաշնակցականները հանդիպել են նաեւ ՀՌԱԿ-ի ատենապետ Ռուբեն Միրզախանյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել այնպիսի մեխանիզմների մշակմանը, ինչը թույլ կտա Հայաստանում սպասվող առաջիկա ընտրություններում երկրում պահպանել հանդուրժողականության մթնոլորտը, միաժամանակ ապահովել արդար եւ թափանցիկ ընտրություններ։

Ընտրությունների նախաշեմին Հայաստանի բոլոր կուսակցությունների կողմից ստորագրվելիք հուշագրի նախաձեռնությանը միանալու վերաբերյալ ՀՌԱԿ ատենապետը տեղեկացրեց, որ կուսակցությունը իր վերաբերմունքը կարտահայտի, երբ պատրաստ կլինի հուշագրի նախագիծը: