Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքականություն

Հոկտեմբերի 20-ին հանրապետության 654 համայնքում տեղի կունենա համայնքի ղեկավարի, իսկ 645 համայնքում՝ ավագանու ընտրություն: Համայնքի ղեկավարի թափուր տեղերին ընդհանուր առմամբ հավակնում է 1373 թեկնածու։

Համայնքի ղեկավար կընտրեն Երեւանի Ավան, Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքները: Երեւանի երեք համայնքում՝ Դավիթաշեն, Նորք-Մարաշ եւ Մալաթիա-Սեբաստիա, ընտրություններն արդեն եղել են, իսկ Նոր-Նորքում համայնքի թաղապետի ընտրությունները նախատեսվում են փետրվարին: Մայրաքաղաքում թաղապետի թափուր 5 տեղի համար գրանցվել է 20 թեկնածու։

Սպասվում է, որ հատկապես լարված կանցնեն Կենտրոն համայնքի թաղապետի ընտրությունները, որտեղ մրցելու են գործող թաղապետ Արարատ Զուրաբյանը եւ իշխանություննորի թեկնածու Գագիկ Բեգլարյանը: Արաբկիրում էլ դժվար է կանխատեսել, թե ով կհաղթի` թաղապետ Ֆելիքս Յայլոյանը, թե՞ Քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Լեւոն Հարությունյանը: Քաղաքապետի ընտրություններ կլինեն Գյումրի, Գավառ, Աբովյան, Աշտարակ, Կապան, Էջմիածին, Վանաձոր, Ստեփանավան, Արթիկ, Ջերմուկ, Եղեգնաձոր, Բերդ, Քաջարան քաղաքներում:

Շիրակի մարզում 88 թափուր համայնքապետի տեղի համար գրանցվել է 182 թեկածու, Սյունիքում 72 տեղի համար՝ 158, Լոռվա մարզում 86 տեղի համար 162 թեկնածու։