Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱ»

Քաղաքականություն

Հոկտեմբերի 20ի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ընտրությունները կհետեւեն նաեւ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային կոնգրեսի 8 անդամ: Միջազգաին դիտորդները մտադիր են այցելել 40 ընտրատարածք` Երեւանում, Գորիսում, Կապանում, Գյումրիում եւ Էջմիածնում: Ինչպես ներկայացրեցին ԵԽ ներկայացուցիչները իրենք շրջելու են ընտրատարածքներով:

Նրանք նաեւ չթաքցրեցին, որ որորշակի տեղեկություններ ունեն, թե որ ընտրատարածքներում ինչ խախտումներ են սպասվում: Իրենց ունեցած տեղեկատվությունը սակայն նրանք հրաժարվեցին հայտնել, բացատրելով, որ աշխատանքի արդյունավետությունը կկորցնեն:

Առայժմ դիտորդներին հատկապես հետաքրքրել է, Բյուրեղավանում համայնքի ղեկավարի թեկնածուի կողմից ալյուր բաժանելու փաստը: Այս հանգամանքը անպայման տեղ կգրավի ԵԽ տեղական եւ տարածքային կոնգրեսի զեկույցում: Զեկույցը պետք է ներկայացնի կոնգրեսի անդամ Քրիստոֆոր Նյուբերին, որն ամենաակտիվն էր հանդիպման ընթացքում:

Ի դեպ ԵԽ անդամներն արդեն հասցրել են հասկանալ, որ Հայստանում ընտրություններում մեծ նշանակություն ունեն «մշակութային արժեքները» նվերներ բաժանելու երեւույթը, որ գործող օրենսդրության համաձայն կաշառք է կոչվում եւ քրեորեն պատժելի է:

Բոլոր դեպքերում ԵԽ կոնգրեսի 8 անդամներ խոստանում են ընտրություններին հետեւել ամենայն լրջությամբ «Հայաստանն ԵԽ լիիրավ անդամ է եւ մեր այցելությունը պայմանավորված է այս հանգամանքով», - նշեցին ԵԽ այցելունները: