Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՆՔ ԵՏ ՉԵՆՔ ՔԱՇՎՈՒՄ ԲԷՑ-ԵՐԻՑ

Քաղաքականություն

«Մենք ետ չենք քաշվում ԲԷՑ-երի մասնավորեցման գործընթացից։ Պարզապես, մեզ համար որոշակի տեղեկատվության պակաս կա ներդրողի փորձառության, այդ ասպարեզում նրա հաջողությունների մասին։ Մենք կցանկանայինք որոշակի հիմնավորումներ ունենալ, որ սեփականատեր այդ ընկերությունը կհաջողի իր գործում։ Եթե առաջիկայում այդպիսի ապացույցներ լինեն, Եվրոբանկը կվերանայի իր մոտեցումները», - ասել է բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

ՀՀ վարչապետը պարզաբանել է, որ Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցերի սեփականատերը, կառավարության առաջադրած պայմանների համաձայն, պետք է ցանցերը կառավարման հանձնի մասնագիտացված ընկերության, որը կբավարարի կառավարության ներկայացրած չափորոշիչները։ Ըստ Անդրանիկ Մարգարյանի, միեւնույնն է, եթե ցանցերի մասնավորեցումը չկայանար, կառավարությունը նախատեսել էր այն հանձնել կառավարման։

Այս դեպքում պետության փոխարեն, դա անելու է մասնավոր սեփականատեր Նիկոլայ Հաջիսկին: Նա նշել է, որ վարչապետի պատասխանը խրախուսիչ է, եւ Եվրոբանկը կհետեւի հետագա զարգացումներին։