Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Քաղաքականություն

Այսօր Երեւանում բացվել է ԱՊՀ անդամ պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հիմնադրման 10-ամյակին նվիրված հոբելյանական‘ 45-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։

Վարչապետը նշել է, որ իր ստեղծման օրվանից, հրամանատարների խորհուրդը իրեն դրսեւորել է որպես արդյունավետ, լավ կազմակերպված միջպետական մի մարմին, որի գործունեությունն ուղղված է ԱՊՀ անդամ պետությունների սահմանապահ զորքերի համագործակցության ամրապնդմանն ու ինտեգրմանը։