Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Քաղաքականություն

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Քաղաքապետը Հանրապետության նախագահին համառոտակի ներկայացրել է Գյումրիի սոցիալ-տնտեսական վիճակը եւ վերականգնողական աշխատանքների ընթացքը:

Զրուցակիցները քննարկել են քաղաքի զարգացման հեռանկարը եւ այդ համատեքստում հաջորդ տարվա ընթացքում Գյումրիում իրականացվելիք ծրագրերը՝ կապված շինարարական աշխատանքների, քաղաքի բարեկարգման, նոր աշխատատեղերի ստեղծման, մարդկանց սոցիալական վիճակի բարելավման հետ: