Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ, Գործարարության աջակցման խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել էր խորհրդի նիստ, որտեղ ներկայացվեց կառույցի անցած ինն ամիսների աշխատանքը : Այս ընթացքում խորհուրդն անց է կացրել չորս նիստ, քննարկել շուրջ երկու տասնյակ հիմնահարցեր: Վարչապետի առաջարկով, հաշվետվությունը կհրապարակվի մամուլում։
Մի շարք այլ փաստաթղթերը են ներկայացվել խորհրդի այսօրվա նիստում: «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ եկող երկուշաբթի։ Հոկտեմբերի 21-ին վարչապետի մոտ կայանալիք խորհրդակցությունից հետո նոր կտրվի վերջնական եզրակացություն:

Խորհրդի անդամները հավանություն են տվել նաեւ «ՀՀ գործարարության աջակցման խորհուրդ ստեղծելու մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որով առաջարկվում է մեծացնել խորհրդի կազմը‘ անդամների թիվը քսանութից հասցնելով քառասունի։