Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՌԱԿ ՀԱԿԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԱՎԵԼԱՑԱՆ

Քաղաքականություն

ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանն այսօր կուսակցության կանոնադրության մասնակի փոփոխություններ առաջարկեց: ՀՌԱԿ 11-րդ համաժողովի պատվիրակներից մեկը դրանք, նաեւ կանոնադրությունն ամբողջովին գնահատեց որպես «հակադեմոկրատական նորմեր»: ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը ցանկացավ իմանալ, թե ինչու է ընդդիմախոսը անդամակցում իրենց կուսակցությանը, «չէ՞ որ կանոնադրությունն ընդունվել է դեռեւս 1991-ին»: Այս հարցի վերաբերյալ ՀՌԱԿ անդամը հավանաբար կմտածի, հատկապես որ, առաջարկվող փոփոխություններն ընդունվեցին: