Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԵՀԵՐԸ ՆԱԵՎ ԽՈՀԱՐԱՐԻՆ ԵՆ ԲԵՐԵԼ ԵՐԵՎԱՆ

Սպորտ

Ֆուտբոլի Լեհաստանի հավաքականը արդեն ժամանել է Երեւան եւ նախապատրաստվում է հունիսի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականի հետ կայանալիք «Եվրո-2008»-ի ընտրական մրցավեճին:

Լեհաստանի ֆուտբոլային պատվիրակության կազմում Հայաստանի մայրաքաղաք են ժամանակ մոտ 120 հոգի, որոնք հանգրվանել են «Երեւան» եւ «Գոլդեն Պալաս» հյուրանոցներում: Լեհերը իրենց հետ են բերել նաեւ հավաքականի խոհարարին, որը շատ ուշադիր հետեւում է ֆուտբոլիստների սննդակարգին:

Նախքան Երեւան ժամանելը Լեհաստանի հավաքականը Բաքվում 3:1 հաշվով հաղթել է Ադրբեջանին: Այս խաղում առաջինը հաջողության են հասել ադրբեջանցիները` 7-րդ րոպեին բացելով խաղի հաշիվը, սակայն 2-րդ կեսում Լեհաստանին հաջողվել է հաղթանակ կորզել: Մեկ անգամ աչքի է ընկել Էբի Սմոլյարեկը, եւս 2 անգամ Կրժինովեկը:

Լեհ ֆուտբոլիստները այժմ 19 միավորով գլխավորում են ընտրական Ա խմբի մրցաշարային աղյուսակը: Հայաստանը 4 միավորով ընթանում է 7-րդ տեղում: