Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ՈւԺԵՂ ԷՐ ԿԱՌԼՍԵՆԻՑ

Սպորտ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը վերջապես կարողացավ պարտության մատնել նորվեգացի պատանի շախմատիտսը Մագնուս Կառլսենին: Հայ շախմատիստը առավելության հասավ լրացուցիչ պարտիաներում:

Ինչպես հայտնի է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավականորդների մրցաշարի առաջին փուլում Արոնյանի մրցակիցն էր Կառլսենը: Այս շախմատիստների միջեւ անցկացված 6 պարտիաներից հետո հաշիվը հավասար էր՝ 3:3: Նման իրավիճակում ըստ կանոնադրության անցկացվում են լրացուցիչ 6 պարտիաներ, սակայն արագ շախմատի կանոներով: Արագ շախմատում Արոնյանը բավական ուժեղ է եւ դրա վառ ապացույցը մայիսի 3-5 Երեւանում կայացած Կրամնիկի հետ մրցավեճն էր, որում Լեւոնը վստահ հաղթանակ տոնեց:

Արոնյանը հաջող հանդես եկավ նաեւ Մագնուսի դեմ հաղթելով նրան 4:2 հաշվով: Այսպիսով հայ գրոսմայստերը դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ կհանդիպի Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին: Այս մրցամարտում եւս մասնագետները ֆավորիտ են համարվում Լեւոնին: