Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը վերջապես հաղթանակ տոնեց: Հայ ֆուտբոլիստները քիչ առաջ 2:1 հաշվով հյուրընկալվելիս պարտության մատնեցին Ղազախստանի հավաքականին:

«Եվրո-2008»-ի ընրական այս խաղում ֆավորիտ էին համարվում ղազախները, սակայն Հայաստանը անակնկալ մատուցեց պարտության մատնելով հոլանդացի Առնո Պայպերսի սաներին: Հայաստանի հավաքականի կազմում առաջին գոլը 33-րդ րոպեին խփեց Ռոբերտ Արզումանյանը: 38-րդ րոպին մեր ֆուտբոլիստները Սամվել Մելքոնյանի շնորհիվ վաստակեցին 11 մետրանոց տուգանային հարված, որը անվրեպ իրացրեց Սարգիս Հովսեփյանը: Հանդիպման ավարտից 4 րոպե առաջ հանդիպման չեխ մրցավարը 11 մետրանոց հորինեց մեր թիմի դարպասին եւ ղազախները կարողացան կրճատել հաշվի տարբերությունը:

Ի դեպ, ընտրական նախորդ 5 հանդիպումներում Հայաստանը ընդամենը 1 միավոր էր վաստակել՝ չխփելով ոչ մի գնդակ: Այս հաղթանակից հետո Հայաստանը ընտրական Ա խմբում վերջին 8-րդ հորիզոնականից տեղափոխվեց 7-րդ տեղ՝ շրջանցելով Ադրբեջանի ընտրանուն: Հունիսի 6-ին Հայաստանը Երեւանում մրցելու է Լեհաստանի հավաքականի հետ: