Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՍԻՐՈՂԱԿԱՆ ԹԻՄԻՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթանակով սկսեց «Եվրո-2009»-ի ընտրական փուլը՝ 1:0 հաշվով հաղթելով Լիխտենշտեյնի երիտասարդական հավաքականին, որի կազմում հանդես են •ալիս սիրողական մակարդակ ունեցող ֆուտբոլիստներ: Հայ երիտասարդները արդեն երեք միավոր ունեն, սակայն նրանց ցուցադրած խաղը լուրջ մտորումների տեղիք տվեց: Վերջին տարիներին Հայաստանի երիտասարդական հավաքականը բավական հաջող է հանդես •ալիս, սակայն երեկ հաղթեց պատահականորեն: Լիխտենշտեյնի սիրողական մակարդակ ունեցող հավաքականը ընտրելով խորը պաշտպանական տակտիկա, անարգել հակագրոհներ էր կազմակերպում եւ մեկ անգամ չէ, որ կարող էր գրավել մեր թիմի դարպասը: Հուսալի գործեց միայն դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, որը մի քանի անգամ փրկեց խաղընկերներին:

Իսկ միակ գոլը 85-րդ րոպեին խփեց «Բանանցի» հարձակվող Սեմյոն Մուրադյանը: Երիտասարդականում իր առաջին հանդիպումը անցկացնող այս ֆուտբոլիստը մրցակցի տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակում արագ կողմոնորշվելով գնդակը մոտ տարածությունից ուղարկեց դարպասը: