Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖԱՎՈՐԻՏ ՉԷ

Սպորտ

Հունիսի 2-ին կայանալիք «Եվրո-2008»-ի ընտրական Ղազախստան – Հայաստան մրցավեճում միջազգային բուքմեյքերական կազմակերպությունները նախապատվությունը տալիս են դաշտի տերերին:

Ռուսական «Մարաթոն» բուքմեյքերական կազմակերպությունը Ղազախստանի հաղթանակի համար սահմանել է 2.00 գործակից, իսկ Հայաստանի հաջողությունը գնահատվել է 3.80 գործակցով: Ոչ-ոքիի խաղադրույքներ ընդունվում են 3.15 գործակցով: Իսկ ահա 2 օր առաջ Հայաստանի հաղթանակը տատանվում էր 3.20-3.50-ի սահմաններում: Թեեւ Հայաստանը ընտրական փուլում դեռ գոլ չի խփել, սակայն «Մարաթոնը» հավատում է, որ այս մրցավեճում հայ ֆուտբոլիստները կգրավեն մրցակցի դարպասը: Մեր թիմի գոլ խփելու հավանականությունը գնահատվել է 1.47 գործակցով, չխփելը` 2.47:

Գրեթե նույն գործակիցներն է սահմանել հայկական «Վիվառո» բուքմեյքերական ընկերությունը: Այստեղ Ղազախստանի համար սահմանվել է 1.95 գործակից, Հայաստանի համար` 3.69:

Ուկրաինական «Պարիմատչ» ընկերությունը Հայաստանի հաղթանակը գնահատել է 3.50 գործակցով, իսկ Ղազախստանին` 2.05: Ոչ-ոքիի համար սահմանվել է 3.10 գործակից:

Ի դեպ, «Պարիմատչը» միակն է, որ խաղադրույք է ընդունում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր կայանալիք Հայաստանի եւ Լիխտենշտեյնի երիտասարդական հավաքականների հանդիպման վրա: Այստեղ բացահայտ ֆավորիտ է համարվում Հայաստանը, որի հաղթանակը գնահատվել է 1.27 գործակցով: