Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԵՍՆԵՄ ԱՆԻՆ ՈՒ...

Մշակույթ

Անիի հազար ու մեկ եկեղեցիների պատկերներն այսօր ցուցադրվում էին Ճարտարապետության ազգային թանգարանում: «Անիի ճարտարապետություն» խորագրով ցուցահանդեսում ներկայացվում են լուսանկարներ, գեղանկարներ, քանդակներ, արխիվային տարբեր փաստաթղթեր:

Տասնյակ այցելուներ այսօր գալիս էին թանգարան` հիանալու Անիի հիանալի հորինվածքներով: Նաեւ այն պարզ պատճառով, որ շատ քչերին է հնարավորություն տրվում նույնիսկ հեռվից Անին տեսնելու:

Ի դեպ, ներկայացված լուսանկարներն արվել են Ախուրյանի ձախ ափից, հիմնականում երկու նույն կետերից: Ըստ լուսանկարիչների, իրենց միայն այդ տեղից է հարավորություն տրվում լուսանկարելու Անին, այն էլ որոշակի ժամերի:

Անիի մայր տաճարի օծման 1000-ամյակին նվիրված միջոցառումները շարունասկվելու են մինչեւ սեպտեմբերի 29-ը: Անիի վերաբերյալ մեկ այլ ցուցահանդես բացվելու է վաղը Հայաստանի ազգային գրադարանում: