Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն Կառավարության որոշումներով կաշկանդված չէ. Հերիքնազ Տիգրանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
cW1q4yZ1WEg

ԱԺ գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծին, որը վերաբերում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելուն։ Օրենքի նախագծով առաջարկվում է այնպիսի փոփոխություն, որը հնարավորություն կտա ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների հետ համատեղությամբ, անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքել, եթե անձը գրավոր չի միջնորդել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը կրճատելու վերաբերյալ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն իր ելույթում հիմնավորեց, թե ինչու է գլխադասային հանձնաժողովը այս կարգավորման վերաբերյալ բացասական եզրակացություն տվել։ «Առաջարկվող կարգավորումը խտրական է, կարգավիճակով պայմանավորված՝ տարանջատում է աշխատողներին։ Մենք այստեղ գործ ունենք հանրային և ոչ հանրային ծառայողի միջև խտրական մոտեցման հետ։ Առաջարկվող նախագիծը տարածվում է միայն քաղաքական ընտրովի պաշտոնների վրա, իսկ, օրինակ, դիվանդագետը կամ վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող որոշել իր աշխատանքային պայմանագրի ժամկետը»,- ասաց պատգամավորը։