Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայն խաղաղ կարգավորում. արտգործնախարարը զինվորականներին

Քաղաքականություն
15535203160202

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին և հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ դասախոսությամբ: Նախարար Մնացականյանը կարևորեց երկու գերատեսչությունների միջև նման մակարդակով շփումների և գործնական կապերի շարունակականությունը: ՀՀ ԱԳ ղեկավարը ներկայացրեց հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց ներկաների հարցերին: