Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպերատիվ հավաք` Տիգրան Ավինյանի մասնակցությամբ

Քաղաքականություն
B81I4018

ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում «Պայքար կոռուպցիայի դեմ, մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը հավաքի մասնակիցներին է ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները, գործուն մեխանիզմները և դրանց արդյունավետ կիրառման շրջանակում ՀՀ որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականության առանցքային դրույթներն ու սկզբունքները: Տիգրան Ավինյանը անդրադարձ է կատարել նաև ՀՀ տնտեսության առկա վիճակին, մրցակցային առավելություններին և զարգացման առաջնահերթություններին: