A
A
«Զիգզագ»-ն ունի օրինապահ հարկ վճարողի վարքագիծ. Դավիթ Անանյան (տեսանյութ)
Անցյալ շաբաթ մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքի անվան հետ առչնվող «Զիգզագ» ընկերությունը ՀԴՄ կտրոններ չի տպում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ընդգծեց, որ վերոնշյալ ընկերությունը ունի օրինապահ հարկ վճարողի վարքագիծ, բայց տարատեսակ խնդիրների պատճառով կարող է և տուգանվել: «Զիգզագ»-ը, նաև այլ օրինապահ հարկ վճարող ընկերություններ կարող են տարբեր պատճառներով, նաև կոնկրետ տվյալ աշխատակցի անուշադրության պատճառով կարող է հանկարծ չտրամադրի ՀԴՄ կտրոն և հարկ վճարողը պատասխանատվության ենթարկվի»: Նշենք, որ մարտի 19-ին ՊԵԿ-ը տուգանել է «Զիգզագ»-ին ՀԴՄ չտպելու համար: Մանրամասն՝ տեսանյութում: