Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆեյսբուքահայությունը կողմ է Գուգուշ-ին

Հասարակություն
kapik

Արդեն 1 շաբաթ է ֆեյսբուքահայությունը քվեարկություն է կատարում Երեւանի կենդանաբանական այգու նոր բնակչի անունը որոշելու համար: Պավիան համադրիլների ընտանիքում ծնվել է երկար սպասված արու զավակը: Մարտի 19-ից  Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը կազմակերպել է քվեարկություն՝ այգում նոր ծնված կապիկին անվանակոչելու համար: 49 առաջարկված անուններից առաջին հորիզոնականն այս պահի դրությամբ զբաղեցնում է Գուգուշ անունը: Ցանկում կտեսնեք ամենատարբեր երևակայությունների արդյունք անուններ, ինչպիսիք են՝ օրինակ՝ Ծկուլ, Ճոճոլ,Քոքո, Ճպուռ: Անգամ քաղաքական դաշտից են անուններ առաջարկվել՝ Նազարբաև, Նուրսուլթան, Նիկոլ ,Քոչո: Թե ինչպես կանվանվի Կրիկույի և Տոտոյի որդին,  պարզ կլինի այսօր երեկոյան , երբ ավարտվի քվեարկությունը: