Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ ոճի ըմբիշները հավաք են անցկացնում «Օլիմպավանում»

Սպորտ
sport-azat-borba

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականներն այսօրվանից ուսհավաք են անցկացնում «Օլիմպավանում»: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մեծահասակների համար սա վերջին հավաքն է Եվրոպայի առաջնությունից առաջ, որը տեղի է ունենալու Ռումինիայում: Մեր ընտրանին մրցավայր կմեկնի ապրիլի 6-ին: Մեծահասակների հետ միասին, մինչեւ ապրիլի 5-ը, համատեղ հավաք կանցկացնի նաեւ մեր երիտասարդական հավաքականը: Այնուհետ այն ուսհավաքի կմեկնի Ծաղկաձոր,  ապրիլի 10-22-ը, որից հետո Բելառուսում կմասնակցի միջազգային մրցաշարի: