Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չորս օրում բացահայտվել է հանցագործության 147 դեպք

Պաշտոնական
police-1

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 22-ից 25-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 22-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 147 դեպք։  Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 32, մարմնական վնասվածք հասցնելու 26, խարդախության 18, թմրամիջոցի հայտնաբերման 9, սպանության սպառնալիքի ու ծեծի 8-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 7, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման և խուլիգանության 4-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման ու ինքնիրավչության 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման 2-ական, սպանության փորձի, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի, խուլիգանության հատկանիշներ պարունակող վեճի, թմրամիջոցի մաքսանենգության ու սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու 1-ական դեպք:  Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 12 դեպք։  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 13, բնակարանային գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման, ավտոմեքենա փախցնելու ու խարդախության 1-ական դեպք։  Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն