Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամուել Սեւյանը եւ Տաթեւ Աբրահամյանը հերթական հաղթանակը տոնեցին ԱՄՆ-ում

Քաղաքականություն Սպորտ
sport-chess-amerika

Սենթ Լուիսում տեղի ունեցող շախմատի ԱՄՆ 2019թ առաջնությունում չեմպիոնի կոչման համար պայքարում են նաեւ մեր երեք հայրենակիցները: Կանանց մրցաշարում հանդես եկող Տաթեւ Աբրահամյանը հինգ տուրից հետո վաստակել է 3,5 միավոր եւ այժմ զբաղեցնում է 3–րդ հորիզոնականը: Ի դեպ, նա վերջին երեք տուրերում տարել է երեք անընդմեջ հաղթանակ: Այսօր կայանալիք 6-րդ տուրում Տաթեւ Աբրահամյանը սպիտակներով կհանդիպի ԱՄՆ 7-ակի չեմպիոնուհի Իրինա Կրուշի հետ: Տղամարդկանց մրցաշարի 5-րդ տուրում փորձառու Վարուժան Հակոբյանը սպիտակներով մրցեց իր երիտասարդ հայրենակից Սամուել Սեւյանի հետ: Հայկական դերբին ավարտվեց 18-ամյա գրոսմայստերի առավելությամբ: Սամուել Սեւյանը այս հաղթանակից հետո վաստակեց 3 միավոր եւ հավասարվեց առաջատար քառյակին՝ Հիկարու Նակամուրային, Լեյնիեր Դոմինգեսին, Ուեսլի Սոին ու Ջեֆերի Քսյոնին: Հաջորդ, 6-րդ տուրում, մեր հայրենակիցը սպիտակներով կհանդիպի Սամուել Շենքլենդի հետ: Վարուժան Հակոբյանը վաստակած 2 միավորով առայժմ բաժանում է 9-11-րդ տեղերը: Նա այսօր սեւերով կմրցի առաջնության ընդգծված հետնապահ Էվանդեր Լյանի հետ: