Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանը հույն ժողովրդին մաղթել է խաղաղություն, առաջընթաց և բարեկեցություն

Պաշտոնական
nikol-14

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Հունաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն, առաջընթաց և բարեկեցություն: Հայաստանը կարևորում է հայ-հունական միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված դարավոր քաղաքակրթական առնչությունների, մեր ժողովուրդների միջև առկա ջերմության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա:  Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-հունական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործնական համագործակցությունն ավելի կամրապնդվեն և նոր լիցք կստանան՝ ի շահ մեր բարեկամ երկրների և բարօրություն մեր եղբայրական ժողովուրդների: Լիահույս եմ, որ առիթներ կունենանք հանդիպելու և առաջ մղելու հայ-հունական համագործակցության օրակարագը»: