A
A
Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը կսպասարկեն Չեռնոգորիայի մրցավարները
Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը: Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, խաղը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ: Օգնականներն են՝ Միլովան Ջուկիչը եւ Յովիցա Տատարը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միլովան Միլաչիչը: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Միխալ Լիստկեւիչը Լեհաստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Շմուել Շտեյֆը Իսրայելից: Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը կմեկնարկի վաղը, ժամը 21:00-ին: