Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը հաղթում է մրցակցին եւ առաջ պոկվում (տեսանյութ)

Սպորտ
a1chess-evropa-25.03.

Սկոպյեում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի 8 շախմատիստներից հինգը հաղթանակ տարան: Սամվել Տեր-Սահակյանը պարտության մատնեց Մաքս Վարմերդամին եւ վաստակեց 4,5 միավոր: Մանուէլ Պետրոսյանը հաղթելով Իգոր Յանիկին, իր միավորների քանակը հասցրեց 4-ի եւ հավասարվեց իր հայրենակիցներ Հրանտ Մելքումյանին, Սերգեյ Մովսեսյանին ու Ռոբերտ Հովհաննիսյանին, որոնք իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին: Այս տուրում միավորներ վաստակեցին նաեւ Հայկ Մարտիրոսյանը, Արման Փաշիկյանը եւ Շանթ Սարգսյանը, որոնք այժմ ունեն 3,5-ական միավոր: Առաջնությունը գլխավորում են իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնը եւ լեհ Կաչպեր Պիորումը, որոնք 6 հնարավորից վաստակել են 5,5-ական միավոր: Այսօր կայանալիք 7-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով կմրցի բելառուսցի Վլադիսլավ Կովալեւի հետ: Իսկ ահա Մանուէլ Պետրոսյանը ուժերը կչափի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանի հետ:   Հանդիպումները կմեկնարկեն ժամը 18:15-ին: