Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին փորձել է ավտոմեքենայով նետվել ձորը

Պաշտոնական
42797_b

Մարտի 24-ին, ժամը 16:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում քաղաքացի Ա.Ա.-ն փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ին Ա.Ա.-ն (ծնված 1967թ.) փորձում էր ինքնասպանություն գործել՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով նետվելով Տիգրանաշեն գյուղին հարակից ձորը: Փրկարարները Զոդի-Բանավան թաղամասի բնակչին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն, տեղափոխել անվտանգ տարածք և հանձնել ոստիկանության Վեդու բաժնի աշխատակիցներին: