Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաքուր Շիրակ (տեսանյութ)

Մարզեր
1553348400_01259.00_02_01_16.still001

Ոչ աշխատանքային շաբաթը շատերի համար աշխատանքով մեկնարկեց: Մաքուր քաղաք ու մաքուր միջավայր ունենալու ցանկությունը շատերին ստիպեց գործի անցնել: Գյումրու համայնքապետարանի յուրաքանչյուր բաժին պատասխանատու է մեկ փողոցի մաքրության համար: Համայնքի ղեկավարի գլխավորությամբ ավտոբուսով աշխատակիցներն ուղեւորվեցին համապատասխան փողոցներ: Շաբաթօյակին միացան նաեւ Շիրակի մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետի գլխավորությամբ: Վերջիններս մաքրեցին Հեր-հերի ձորակը: Համայնքային ու քաղաքային իշխանությունները վերահսկողություն կիրականացնեն նաեւ մարզի ու քաղաքի տարբեր կառույցների մաքրության նկատմամբ: