Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կստեղծվի որակի հանձնաժողով,որը կզբաղվի հիվանդանոցային խնդիրներով

Հասարակություն
cid__f_jtlhrrnd1_

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ կլինիկական խորհրդի նիստ: Ներկայացվեցին համալսարանական հիվանդանոցային համալիրների 2018 թվականի գործունեության հաշվետվությունները, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների մենեջմենթի և լիցենզավորման գործառույթներին վերաբերող հարցեր: Ներկայացնելով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի տարեկան հաշվետվությունը՝ գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը նշեց, որ հիվանդանոցում 206 մահճակալով իրենց գործունեությունն են իրականացնում 14 կլինիկաներ: Արեն Բաբլումյանի խոսքով՝ 2018 թվականին հիվանդանոցային համալիրում բուժօգնություն է ստացել 8898 հիվանդ, ինչը 542-ով ավել է նախորդ տարվա համեմատ: Հաշվետու տարում ավելացել է նաև վիրահատությունների թիվը, ինչն ավել է 19 տոկոսով: 2017 թվականի համեմատ՝ 4200-ով աճել է նաև ամբուլատոր հետազոտությունների թիվը: «Հաշվետու տարում արյան կետում իրականավել է 980 արյունատվություն: Արյան կետում վարվում է ռեեստր 576 դոնորով, որից 365 բժշկական համալսարանի աշխատակիցներ և ուսանողներ են»,-ասաց Արեն Բաբլումյանը: «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը ներկայացնելով 2018 թվականի գործունեության հաշվետվությունը՝ նշեց, որ հիվանդանոցի մահճակալների թիվը 258 է: Հաշվետու տարում ավելացել է ստացիոնար, ամբուլատոր հիվանդների թիվը, արձանագրվել է դիմելիության աճ:  «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Բարսեղյանի խոսքով՝ արձանագրվել է ինչպես ամբուլատոր (146 տոկոս), այնպես էլ ստացիոնար (47տոկոս) պացիենտների թվի աճ, ինչպես նաև 2018 թվականի օգոստոս-դեկտեմբերին վիրահատությունների թիվն աճել է 38,4 տոկոսով: Եկամուտների աճը նկատվում է օգոստոսից, երբ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ են տեղափոխվել ԵՊԲՀ-ի լավագույն մասնագետներից: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ հիվանդանոցներիի ֆինանսական հաջողությունները չպետք է ստվերեն որակական խնդրահարույց կողմերը: «Մենք ռեկտորատի նիստում քննարկել են որակի հանձնաժողովի ստեղծման հարցը, որը կզբաղվի ինչպես որակական ցուցանիշներով, այնպես էլ ներհիվանդանոցային բոլոր խնդիրներով՝ սանիտարական, դեղորայքի հետ կապված հարցերով, այդ թվում՝ իրավական գնահատականներով, ինչը հնարավորություն կտա խուսափել խնդրահարույց հարցերից: Կստեղծվի տեղեկատվական դաշտ, որպեսզի մեր աշխատակիցները սովորեն, թե ինչպիսի հիվանդության պատմագրեր, տեղեկանքներ, եզրակացություններ կարող են տրամադրել»,-ասաց Արմեն Մուրադյանն՝ ընդգծելով, որ դրանք հետագայում կարող են ծառայել որպես տվյալների բազա: ԵՊԲՀ ռեկտորը նշեց, որ կլինիկական խորհուրդներին ներկայացված տվյալներից ելնելով պետք է եզրահանգումներ արվեն ձեռքբերումների ու բացթողումների վերաբերյալ՝ հետագա գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով: