Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին գերատեսչական լրատվական ծառայությունը 25 տարեկան է (տեսանյութ)

Հասարակություն
police

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը 25 տարեկան է. քառորդդարյա կենսագրություն, որ սկսվեց 1994 թվականի մարտին՝ ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով: Իսկ նախափորձն ավելի վաղ էր՝ 1990-ին, երբ կազմավորվեց նախարարության լրատվական խումբն ու սկսեց հրատարակվել  «02» շաբաթաթերթը: Ինքնիշխան պետականաշինության, պատերազմի, ներքին կարգուկանոնի հաստատման մարտահրավերների առջև հայտնված երկրի գլխավոր հիմնասյուներից էր ներքին գործերի նախարարությունը, որի խոսքն ու գործը հանրությանը հասցնելը առավել քան առաջնահերթություն էր դառնում: Այս սկզբունքը դրվեց հանրապետության առաջին գերատեսչական լրատվական կառույցի հիմքում՝ լուսաբանել ՆԳ մարմինների գործունեությունը, նպաստել հանրային իրավագիտակցության ձևավորմանը, ամրապնդել հասարակություն-ոստիկանություն կապը: Մանրամասները ոստիկանության տեսանյութում