Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալումյանը Քոչարյանին հայտնի նամակի մասին չի ասել, որ ավելորդ ինֆորմացիայով չծանրաբեռնի

Քաղաքականություն
hayk-alumyan

Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ  դատարանի վերջին որոշումը նրա պաշտպանական խմբի  համար անսպասելի չի եղել։ Պարզապես նրանք ավելի մեծ սպասելիքները ունեին, քանի որ պաշտպան  Հայկ Ալումյանի խոսքով, քրեական գործի բոլոր նյութերը իրենց  ձեռքի տակ էին և  ենթադրությունների մակարդակից արդեն  այլ մակարդակ էին անցում  կատարել: Նա վստահ է, որ  դատավորների նկատմամբ ճնշումներ կան, դրա վկայությունները դատական նիստերն են։ Ըստ Ալումյանի՝  միայն իր  ներկայացրած 5 ժամ ներկայացրած փաստարկներին դատարանը որոշման մեջ  անդրադարձել է  ընդամենը 3 տողով: Անգամ չկա այն մասին,  թե ինչու դատարանը պաշտպանական կողմի ոչ մի փաստարկի հետ չի համաձայնել:  Հայկ Ալումյանը հայտնեց, որ  5-րդ գանգատն է ներկայացվել Եվրոպական դատարան՝ 5-րդ հոդվածի 4-րդ կետով, այն է՝ յուրաքանչյուր ոք ով զրկված է ազատությունից իրավունք ունի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը, և վերադաս դատարանը պարտավոր է իրեն ազատ արձակել, եթե որոշումը եղել է անօրինական և  վերադաս դատարանը պարտավոր է անհապաղ քննել գործը:  Նա նշում է, որ վճռաբեկ դատարան դիմել են դեկտեմբերի 25-ին , սակայն  վճռաբեկ դատարանը  դեռ չի որոշել ընդունի  վարույթ,  թե՞ ոչ: «Վճռաբեկ դատարանին ինչ որ բան ապացուցելու համար ամենակարճ ճանապարհը Եվրոպական դատարանին դիմելն  է»,- ասում է Հայկ Ալումյանը:  Անդրադառնալով Պաշտպանության նախկին փոխնախարար  Վահան Շիրխանյանի բաց նամակի՝ն Հայկ Ալումյանը նշեց, որ միայն մամուլի հրապարակումներին է ծանոթ: Ինչ վերաբերում է Քոչարյանի դրան ծանոթ լինել –չլինելուն, պաա՝ իրենց վերջի հանդիպման ժամանակ չի ստացել այնպիսի տպավորություն, որ   Քոչարյանը  գիտի այդ նամակի մասին, իսկ ինքը չի ասել նրան այդ  համար,  որ ավելորդ ինֆորմացիայով չծանրաբեռնի: Ի դեպ, Հայկ Ալումյանը, որը  տարբեր գործերով թե Քոչարյանի, թե Շիրխանյանի պաշտպանն է, վստահեցրեց, որ այս հարցում համեմատությունն անելը նույն է, ինչ ասել,որ երկու հիվանդի բժիշկը նույնն  է։