Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շաբաթօրյակին կարմիր գծերը մաքրեցին (տեսանյութ)

Քաղաքականություն
Still0323_00000

Շաբաթօրյակին  յուրաքանչյուրն իր տարածքի տերն է:  Վերնիսաժից Հանրապետության հրապարակ տանող  տարածքը ՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտակայքը, բաժին է ընկել քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներին, ովքեր վաղ առավոտվանից աշխատում էին։ Քաղաքաշինության կոմիտեի տնօրեն Արամ Մկրտչյանի խոսքով շաբաթօրյակը անհրաժեշտ  է թե՛ մաքրության, թե՛ մարդկանց համախմբման տեսանկյունից. «Եթե սիրում ես քո քաղաքը սիրում ես բոլոր անկյունները, խուլ անկյուններից սկսած մինչև հանրապետության հրապարակ: Պետք չէ ուշադրություն դարձնել միայն գեղեցիկ վայրերին» նշում է Արամ Մկրտչյանը: Հարեւանությամբ  Ալ.Թամանյանի թանգարանի աշխատակիցները մոտ երկու ժամ է ինչ մաքրում են  թանգարանի տարածքը աղբից:  Մինչ նրանք մաքրություն էին անում, Նալբանդյան փողոցում մի քանի հոգի ճանապարհի  կարմիր գծերն էին մաքրում:  Նրանք  կարմիր գծերի դեմ ակցիա էին կազմակերպել, պահանջելով կառավարությունից  հանել  կարմիր գծերի համար տրվող տույժ ու տուգանքը: Իսկ ընդհանրապես՝ մաքրողները շատ ուրախ էին՝ անկախ աղբ էին մաքրում,թե կարմիր գիծ։ Մանրամասները՝ տեսանյութերում