Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռեստորանատերերը ժողով էին անում. ծխելու արգելքին էլ անդրադարձան (տեսանյութ)

Հասարակություն
restorator-nkarr

     Մարտի 23-ին կայացավ «Հայկական ռեստորանների միության» հիմնադիր ժողովը, որի նպատակն է ներկայացնել կառույցի գործառույթներն, առաքելությունը, գործունեության նպատակները,  պետություն-ռեստորանային բիզնես փոխշահավետ համագործակցության ուղիները և այլն: Ըստ «Երեմյան Փրոջեքթս» -ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի՝ ոլորտում կան խնդիրներ, որոնք  լուծումներ գտնելու անհրաժեշտություն ունեն: Դավիթ Երեմյանը առանձնացումն է դրանցից հրատապը՝ պետական կառույցների հետ ճիշտ աշխատելը: «Մենք պիտի ներկայանանք ոչ միայն  հարկատու, գործատու, այլև կարողանանք ներկայացնել, թե  երկրի համար ինչ մեծ ներդրում ունենք: Գեղեցիկ ռեստորանն ու համեղ խոհանոցը նպաստում է մեր տուրիզմի զարգացմանը»,-ասաց նա Ինչ լավ ռեստորան, եթե խոհարարներն ու մյուս աշխատակիցները չեն նպաստում դրա զարգացմանը: «Պետք է կարողանանք իրենց արժանավայել ներկայացնել, ինչ մեծ աշխատանք է կատարվում, բոլորս էլ տեսնում ենք մեր խոհանոցներում: Մենք պիտի աշխատենք իրենց զարգացնել»,-ասում է նա։ Լրագրողների հետ զրույցում, Դավիթ Երեմյանը անդրադարձավ նաև աղմկահարույց այն որոշմանը, ըստ որի 2019 թ.  հունվարի մեկից ոլորտի համար շրջանառության հարկը նախկին 6 տոկոսի փոխարեն պիտի դառնար  8 տոկոս: Այս որոշմանը դեմ էին արտահայտվել միության ներկայացուցիչները, բայց Կառավարության անդամների հետ քննարկումներից հետո իրավիճակը փոխվել է. «Մեր ձայնը լսելի դարձրեցինք: Այսօր բոլորս գոհ ենք,  այն քաղաքականությունից, ինչը որ արվում է: 6%-ից  հանում են 3%, բայց ոչ պակաս քան 4%-ը,  այդ տարբերակը ընդունելի է թե՛ ռեստորատորների, թե՛ պետական կառույցների կողմից»: «Ա1+»-ի այն դիտարկմանը, թե «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծով նախատեսվում է, որ հանրային վայրերում ծխելը կարգելվի, սա կարո՞ղ է վնասել ռեստորանների գործունեությանը, Դավիթ Երեմյանը պատասխանեց. «Ռեստորանների ներսում ծխելը արգելելը ճիշտ է, բայց բացօթյա սրճարաններում  պետք է թույլատրել»:  «Էմ Բի Ջի Հոսփթալիթի»-ի օպերացիոն տնօրեն Աշոտ Բարսեղյանը նույնպես ողջունում է այն կետը, որով ծխելը կարգելվի փակ տարածքներում, բայց նախագծում թերություններ է նկատում: «Բազում թերի ձևակերպումներ կան սկսած հասարակական տարածքի ձևակերպումից: Օրենքի նախագծի մեջ մտցված է կիսաբաց տարածքի ձևակերպումը, որը տրամաբանությանը  չի համապատասխանում: Հասկանալի չեն նաև սանկցիաները, ո՞վ է այն կիրառելու, ինչո՞ւ այդ մեծության և արդյո՞ք այստեղ  չկան կոռուպցիոն ռիսկեր»: Մանրամասն՝ տեսանյութում: