Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հրաձիգները չկարողացան մտնել Եվրոպայի եզրափակիչ

Սպորտ
cid__d1374c76-164b-fdac-c717-7b71610dc71a@yahoo

Խորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեցին 10մ հրացան ձեւի թիմային միքս վարժության որակավորման փուլին: Ալլա Պողոսյան-Հրաչիկ Բաբայան զույգը վաստակեց 826 միավոր եւ 42 մասնակիցների մեջ գրավեց 35-րդ տեղը: Իրինա Լաուեր-Քրիստիան Լաուեր հայկական մյուս երկյակը 822,6 միավոր արդյունքով առաջնությունն ավարտեց 40-րդ տեղում:    10մ ատրճանակ ձեւի թիմային միքս վարժության որակավորման փուլում հանդես եկած Էլմիրա Կարապետյան-Նորայր Առաքելյան զույգը 42 մասնակիցներ մեջ գրավեց 18-րդ տեղը՝ վաստակելով 760 միավոր: