Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել զինվորական դատախազություն

Պաշտոնական
f716630e27346a33415fd60594ea0537

Այսօր ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած ՀՀ ՊՆ հաշվետվության շրջանակում հնչեցված մտահոգությունների և հրապարակային մտքերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն ստուգելու հնչեցված հայատարարությունների արժանահավատությունը՝ անհրաժեշտության դեպքում քրեաիրավական գնահատական տալու այդ հրապարակային հայտարարություններին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՊՆ խոսնակ Արծորւն Հովհաննիսյանը։ Նրա գրառման մեջ նաեւ ասված է․ «Ինչ վերաբերում է հնչեցված որոշ մտահոգություններին, կապված ռազմարդյունաբերության ոլորտում առևտրային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությանը խոչընդոտելու հետ, արձանագրում ենք, որ ռազմարդյունաբերության որոլորտում ներդրումներն, օրենքով սահմանված կարգով, իրականացվել են ՀՀ ՊՆ անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ, այդ թվում՝ բարձրաձայնված կազմակերպությունների կողմից»։