Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օղակների վրա Արթուր Թովմասյանը 2-րդն է, Վահագն Դավթյանը՝ 3-րդը

Սպորտ
a1gimnastika-3

Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի մարզիկներն առաջին մեդալները նվաճեցին:   Օղակների վրա վարժությունում Արթուր Թովմասյանը 14.833 միավորով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ մրցանակային 3-րդ տեղը գրավեց նրա թիմակից Վահագն Դավթյանը, որը ցույց տվեց 14.825 արդյունք: Այս մրցաձեւում հաղթեց չինացի մարմնամարզիկ Խինջյու Լանը:   Նժույգթափերի մրցումներում Հայաստանը ներկայացրած Հարություն Մերդինյանը չկարողացավ պահպանել որակավորման փուլի 2-րդ հորիզոնականը եւ 14.666 միավորով նահանջեց 5-րդ տեղ: Այստեղ առաջին տեղը գրավեց Տայպեյի ներկայացուցիչ Չի Կայ Լին:   Վաղը կայանալիք հենացատկերի եզրափակիչին կմասնակցի մեր չորրորդ մարզիկը՝ Հայաստանի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը: