Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերածնունդ» թաղամասի վարկավորման պայմանները փոփոխվել են (տեսանյութ)

Քաղաքականություն
IMG_20190322_102753

«Վերածնունդ» թաղամասի առաջին  շենքը նախատեսվում է շահագործման հանձնել արդեն այս  տարի։    Տերունական աղոթքով այսօր տեղի ունեցավ հիմնարկեքը։ Մոնթե Մելքոնյանի փողոցին հարակից 6.57 հա մակերեսով հողամասում՝ ժամանակակից ճարտարապետական լուծումներով «Վերածնունդ» երիտասարդական ավանի կառուցումը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել 2022թ-ին։   «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրով  «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը նախատեսում է կառուցել  1100 բնակարան։ Թաղամասում կառուցվելու է նաև մանկապարտեզ, մարզահամալիր, առևտրի և սպասարկման կենտրոն, կինոթատրոն: «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնում է բնահպանների հայտարարություններին, թե կառուցվող թաղամասի հողերը սողանքային են: «Հոսող հողեր այստեղ չունենք, մասնագետներն ավելի լավ կպատասխանեն այդ հարցին։ Բնապահպանական տեսանկյունից բոլոր փաստաթղթերը տեղին են, մենք անցել ենք համապատասխան բնապահպանական, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը` օրենքի տառին համապատասխան, և որևէ խնդիր այստեղ լինել չի կարող։ Այն բոլոր մարդիկ, ովքեր կարծում են, որ այստեղ կա բնապահպանական խնդիր, ուղղակի զբաղված են պարզ շահարկմամբ»,-ասաց Քարամյանը:    Հարցին՝ ճիշտ է, որ շահառուների վարկավորման պայմանները մի փոքր փոփոխվել  են՝   ոչ ի օգուտ շահառուների, Քարամյանն ասաց, որ կա նման բան: Շահառուների խոսքով՝  «Վերածնունդ»-ում  նրանք բնակարաններ ձեռք կբերեն 11 տոկոս տոկոսադրույքով:  Ըստ Արման Քարամյանի, դա պայմանավորված է նրանով, որ  ծրագրերի համար նախկինում կիրառված վերաֆինանսավորման գործիքը հանվել է: