Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Սպորտ
a1chess-evropa-2

Սկոպյեում տեղի ունեցող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստներից Ռոբերտ Հովհաննիսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ վաստակած 3 միավորով հավասարվեց իր հայրենակիցներ Հրանտ Մելքումյանին ու Սամվել Տեր-Սահակյանին, որոնք այս անգամ բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով: Սերգեյ Մովսեսյանը երրորդ անգամ խաղաղ դաշն կնքեց մրցակիցների հետ եւ այժմ ունի 2,5 միավոր: Առաջնությունու, չի հաղթել նաեւ Մանուէլ Պետրոսյանը, սակայն նա իր բոլոր պարտիաները ոչ-ոքի է ավարտել: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են միանգամից 19 շախմատիստներ, որոնք վաստակել են 3,5-ական միավոր: Այսօր նախատեսված 5-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կհանդիպի Վրաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Դավիթ Հարությունյանի հետ: Հրանտ Մելքումյանը սեւերով կխաղա իսրայելցի Ալեքսանդր Հուզմանի հետ, իսկ Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովն է: